Հարցում. Ընտրությանը մասնակցելու է ընտրական իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը

Հարցում. Ընտրությանը մասնակցելու է ընտրական իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հերթական հարցումներն է անցկացրել, որով փորձել է պարզել, թե ընտրական իրավունք ունեցող բնակչության քանի տոկոսն է մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Հարցումների արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց կենտրոնի տնօերն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Այսպես` փետրվարի 6-ի տվյալներով ընտրությանը մասնակցելու է ընտրական իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը, որից 27-30 տոկոսը իր ձայնը պատրաստ է տալ Սերժ Սարգսյանին: «Սերժ Սարգսյանը դատապարտված է հաղթանակի»,- հայտարարեց երկրի գլխավոր սոցիոլոգը:

Նա նաւ նկատեց, որ չնայած քարոզարշավի ընթացքում թվում է, թե ընտրողները սարսափի մեջ գտնվող, քաղաքական կողմնորոշում չունեցող մարդիկ են, սակայն նրանք դատարկագլուխ չեն, ունեն ինքնահարգանք և որևէ ազդեցության տակ չեն փոխի իրենց որոշումը: «Ընտրազանգվածի մի մասը ձայնը տալու է նրան, ով գաղափարապես համոզի և հույս տա, մի մասը՝ ով կլուծի իր խնդիրները. դեղորայք կապահովի կամ կօգնի մարել կոմունալ ծախսերը, մյուս մասը կսատարի այն թեկնածուին, ով մեքենա կտրամադրի ընտրատեղամաս հասնելու համար: Ընտրազանգվածի մի հատված կգնա ընտրության, եթե եղանակը լավ լինի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ահարոն Ադիբեկյանը ևս մեկ տվյալ ներկայացրեց, ըստ որի, քաղաքականությամբ հետաքրքրվողների 65 տոկոսը իշխանամետ է, իսկ 35-ը՝ ընդդիմադիր: Սակայն բնակչության 22 տոկոսը դեռ տատանվում է, և այժմ ընտրապայքարը թեկնածուների միջև ընթանում է այդ 22 տոկոսի ձայների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---