2012թ. ավարտին սպառողական զամբյուղը Հայաստանում արժեր 52 038 դրամ

2012թ. ավարտին սպառողական զամբյուղը Հայաստանում արժեր 52 038 դրամ

PanARMENIAN.Net - 2012թ. ավարտին սպառողական զամբյուղը Հայաստանում արժեր 52 038 դրամ ամսական կտրվածքով, ինչը 3,2 տոկոսով ավելի է 3-րդ եռամսյակի ցուցանիշից: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, տարեկան կտրվածքով սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 624 464 դրամ: Ընդ որում, պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 2012թ. 4-րդ եռամսայկում կազմել է 29 400 դրամ:

Սննդամթերքի նվազագույն փաթեթի մեջ մտնում են՝ հաց (տարեկան սպառման նորման 91,3 կգ՝ 44 161 դրամ), մսամթերք (36,5 կգ - 90 312 դրամ), կարտոֆիլ (91,3 կգ - 12 964 դրամ), միրգ (73կգ - 31 003 դրամ), շաքար (18,3 կգ - 8 095 դրամ), կաթնամթերք (71 357 դրամ), ձու (182,5 հատ. - 10 548 դրամ), բուսական յուղ (7,3 կգ - 6 508 դրամ), ձուկ (11 կգ - 23 094 դրամ), մարգարին (3,7 կգ - 4 448 դրամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---