7 փետրվարի 2013 - 17:31 AMT
«Շախտյորի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են հունվարի լավագույն խաղացող

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները որոշել են հունվար ամսի ակումբի լավագույն խաղացողին: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1676 մարդ: Ձայների առավելագույն քանակը՝ 831 (49,58%) և լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը ստացել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

184 (10,98%) երկրպագու քվեարկել է թիմի նորեկ Թայսոնի օգտին: Իսկ 149 (8,89%) ձայն է ստացել թիմի երկրորդ ավագ Ֆերնանդինյոն:

Ինտերնետ քվեարկությունից բացի հաշվի է առնվել նաև Դոնեցկի ակումբի վետերանների ու մարզական լրագրողների հեղինակավոր կարծիքը: