7 փետրվարի 2013 - 17:34 AMT
Երկու հայկական պետությունները կհամագործակցեն տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, հայտնում է Աարցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջև տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հետ կապված հարցեր: