Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց «Փուչիկների գործով» մեղադրյալի բողոքը

Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց  «Փուչիկների գործով» մեղադրյալի  բողոքը

PanARMENIAN.Net - «Փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Սերոբ Բոզոյանի բողոքը՝ մեկ տարի ազատազրկումը փոխարինելով 1 տարի պայմանական չկիրառմամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկացավ նրա պաշտպան Կարեն Մանուչարյանից:

«Կկարողանամ տանը լինել, նորմալ կյանքի վերադառնալ, առողջությանս հետևել», - մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ Սերոբ Բոզոյանը, հավելելով, որ լիովին բավարարված է դատավճռով:

Առողջության մասին Սերոբ Բոզոյանը նշեց, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, և բուժումը շարունակում է տանը, իսկ գումարը վճարելու վերաբերյալ իրեն հիվանդանոցից որևէ բան դեռ չեն ասել:

Հիշեցնենք,որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր: Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն Սերոբ Բոզոյանը բողոքարկել էր վճիռը և պահանջում էր պատժատեսակի փոփոխություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---