ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը՝ սկզբունքորեն, ոչինչ չասելով

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը՝ սկզբունքորեն, ոչինչ չասելով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մեկնաբանել է ՌԴ վերաբերմունքը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ:

Լուկաշևիչը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս են մեկնաբանել այս հարցն ու անցյալ տարի հատուկ հայտարարություն են արել այս հարցի վերաբերյալ:

«Համանախագահները ստացել են կողմերի հավաստիացումները, որ ձեռնպահ են մնալու ուժի և ուժի կիրառման սպառնալիքից քաղաքացիական ինքնաթիռների հարցում և մտադիր են այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-մեջբերել է նա հայտարարության տեքստը՝ նշելով, որ նման դիրքորոշում ունեն ՄԽ բոլոր երեք համանախագահ երկրները:

Մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը՝ Ալեքսանդր Լուկաշևիչը մեջբերել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---