Այսօր ԵՊՀ-ում նշվել է Վարդանանց տոնը

Այսօր ԵՊՀ-ում նշվել է Վարդանանց տոնը

PanARMENIAN.Net - Չորրորդ տարին անընդմեջ ԵՊՀ-ն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը կազմակերպում են Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում:

Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, ինչից հետո բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատությունների վերատեսուչ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայոց Դարձը, Գրերի գյուտը և Ավարայրի հերոսամարտը հայ քրիստոնեության ինքնության հիմքն են կազմում:

Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, մի շարք ֆակուլտետների դեկաններ և ուսանողներ:

Մայր բուհի ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը կոչվում է «Վարդանանք»:

Վարդանանց տոնը շարժական է և ամեն տարի նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այս տարի այն փետրվարի 7-ին է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---