3 սեպտեմբերի 2005 - 09:36 AMT
ԼԱՏՎԻԱՆ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 5-7-ը Լատվիայում աշխատանքային այցով կգտնվի Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Լատվիայի պաշտպանության նախարարությունը: Լատվիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Էյնար Ռեպշեն (Նոր ժամանակ կուսակցություն) եւ Սերժ Սարգսյանը նախատեսում են քննարկել երկու երկրների համագործակցության հնարավորությունները պաշտպանական ոլորտում եւ ստորագրել համապատասխան համաձայնագիր: Որպեսզի նպաստել Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին եւ ՆԱՏՕ-ի հետ նրա համատեղմանը, Է.Ռեպշեն պատրաստվում է վկայել Լատվիայի` խաղաղության պահպանմանն ուղղված օպերացիաներում մասնակցության փորձի փոխանակման պատրաստակամությունը եւ գործնական օգնություն ցուցաբերել ռազմական ուսուցման ոլորտում: Լատվիայի պաշտպանության նախարարության տվյալներով` ՆԱՏՕ-ի անդամ դառնալով հանրապետությունը լուրջ աջակցություն է ցուցաբերել Հարավային Կովկասի տարածաշրջանին անվտանգության բարեփոխումների հարցերում. ընթացիկ տարում նախարարությունն արդեն սերտ համագործակցություն է հաստատել Վրաստանի հետ, եւ այժմ Լատվիայի գերատեսչությունն աշխատում է դրա զարգացումների վրա` Հարավային Կովկասի մյուս երկրների հետ: Հայկական պատվիրակության այցի ընթացքում պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Լատվիայում համարում են այդ ուղղությամբ կատարված էական քայլ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: