8 փետրվարի 2013 - 12:11 AMT
ԵՄ-ն արդեն 2012թ. անվճարունակ էր, հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավարը

Եվրամիությունն արդեն 2012թ. անվճարունակ էր: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը ԵՄ գագաթաժողովի մամլո ասուլիսում:

«Դեռ նոյեմբերին ինձ զանգահարեց ֆինանսական պլանավորման և բյուջեի եվրահանձնակատար Յանուշ Լևադովսկին և հայտնեց, որ նոյեմբեր ու դեկտեմբեր ամսավա ծրագրերի համար միջոցներ չկան: Անհրաժեշտ 9 մլրդ եվրոյից մեզ հաջողվեց հայթայթել միայն 6-ը»,-ասել է Շուլցը:

Եվրահանձնակատարը հավելել է, որ այս ֆինանսական տարվա բյուջեում արդեն կա 16 մլրդ եվրոյի պակասուրդ, որը կպահպանվի, եթե Եվրահանձնաժողովը չհամաձայնեցնի անդամ երկրների հետ հավելման հարցը: «Դա նշանակում է, որ եթե ԵՄ-ն արդեն իսկ անվճարունակ է, Եվրախորհրդարանը չի կարող թույլ տալ, որ ապագայում բյուջեի պակասուրդն աճի»,-ասել է նա:

Շուլցը կտրականապես դեմ է ԵՄ 2014-2020թթ. բյուջեում 60 մլրդ եվրո պակասուրդի ընդգրկմանը: