Է. Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի դրսևորումները 8 փետրվարի 2013 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով օրերս Թուրքիայի քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի հայտարարությունը, որում նա ներողություն էր հայցում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության իրագործմանը քրդերի մասնակցության համար` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսևորումները: «Բարձր եմ գնահատում Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի կոչն` ուղղված վարչապետ Էրդողանին` դադարեցնելու երիտթուրքերի ոճրի ժխտումը, ընդունելու դրա փաստը և ներողություն հայցելու հայերից: Կարծում եմ, որ քուրդ քաղաքական գործչի այս հայտարարությունը պետք է օրինակ ծառայի Թուրքիայի ներկայիս ղեկավարության համար` հաշտվելու սեփական պատմության ցավալի էջերի հետ՝ ներողություն խնդրելով հայերից և մյուս ցեղասպանված ժողովուրդներից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |