ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,538,948 ԱՄՆ դոլար 405.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,891,180 ԱՄՆ դոլար 406.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 6,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---