Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը ԿԸՀ-ն կքննարկի այսօր` արտահերթ նիստում

Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը ԿԸՀ-ն կքննարկի այսօր` արտահերթ նիստում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ինքնաբացարկի դիմումը: ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեկնածուի դիմումը ԿԸՀ-ն կքննարկի այսօր ժամը 18:30-ին նախատեսված արտահերթ նիստում:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 17:00-ին Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց սկսեց խոստացված հացադուլը, որը դադարեցրեց այսօր ժամը 17.00-ին: Արամ Հարությունյանն իր այս հացադուլով կոչ էր անում, որ մյուս թեկնածուները հանեն իրենց թեկնածությունն ու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ցուցակում գործող նախագահ Սերժ Սարգսյանին թողնեն միյանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---