ԵՄ նորաբաց կենտրոնն աշխատելու է ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների հետ

ԵՄ նորաբաց կենտրոնն աշխատելու է ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ կենտրոնը աշխատելու է բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների հետ՝ մեծացնելով նրանց իրազեկվածությունը Եվրոպական միության և Հայաստանում ԵՄ գործունեության մասին: Այս մասին այսօր հայտնեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչների, կրթության և գիտության նախարարի և առաջատար բուհերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:Տրայան Հրիսթեայի խոսքով ԵՄ Կենտրոնը ԵՄ ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է: «Կարող եմ փաստել, որ այսօր Հայաստանի և ԵՄ հարաբերություններն ավելի ակտիվ են, քան երբևէ: Մենք այսօր ունենք ԵՄ կողմից ֆինանսավորվող 80-ից ավելի ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանում մարդու իրավունքների, մշակույթի, կրթության և այլ ոլորտների զարգացումը», - ասաց Տրայան Հրիսթեան:

Կրթության և գիտության նախարարության հետ ԵՄ կենտրոնը սկսում է նոր համատեղ ծրագիր՝ նախատեսելով աշխատանքներ կրթության բոլոր ոլորտներում, դպրոցներում և բուհերում: Այս ծրագրի ղեկավար Էհթել Հալլիսթեն ասաց, որ երիտասարդների հետ աշխատանքը միշտ էլ փոխհատուցվում է.«Դա միշտ երկու ուղղությամբ է աշխատում՝ ուսուցանելը նաև ուսանել է, ինչպես որ ուսանելը՝ ուսուցանել»:

Կենտրոնը կաջակցի եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների ցանցի ստեղծմանը, որպեսզի երիտասարդները կարողանան ներկայացնել իրենց փորձն ու ԵՄ-ում ուսանելու մասին հաջողության պատմությունները: ԵՄ կենտրոնը ոչ միայն տեղեկացնելու է, այլև անպես անելու, որ ուսանողները մասնակցեն այդ ծրագրերին: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նոր ծրագիրն իրականցնելու համար կրթության ոլորտն արդեն նոր մարդականց կարիք ունի:

ԵՄ կենտրոնի բացվել է այս տարվա հունվարի 31-ին, ունի պաշտոնական կայք, որտեղ կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ Կենտրոնի գործունեության և ծրագրերի մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---