Ղազախստանն ակտիվորեն մասնակցելու է ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանը

Ղազախստանն ակտիվորեն մասնակցելու է ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Աստանայում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի հանդիպումը ՂՀ Խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ղազախական միջպետական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացման, տնտեսական համագործակցության, Ղազախստանի ներքին կյանքում հայ համայնքի ունեցած դերին, կրթական և գիտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

ՂՀ Մաժիլիսի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ղազախստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը, ինչպես նաև հավաստիացրեց, որ Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ապահովելու Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացման գործում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---