Չեխիայի դեմ, ըստ ամենայնի, կենտրոնական կիսապաշտպանի դիրքում կխաղա Մուրադյան- Մխիթարյան զույգը

Չեխիայի դեմ, ըստ ամենայնի, կենտրոնական կիսապաշտպանի դիրքում կխաղա Մուրադյան- Մխիթարյան զույգը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստովանել է, որ թիմի նորեկների մասին մեկ խաղով դժվար է կարծիք կազմել:

«Արտյոմ Խաչատուրովն ունի շատ լավ որակներ, բավական երիտասարդ է և մեր կողմից շարունակվելու է դիտարկվել որպես հավաքականի թեկնածու: Նա լավ է վարվում գնդակի հետ և տիրապետում է առաջին փոխանցման: Ես կարծում եմ, որ նա կարող է օգտակար լինել մեր հավաքականին: »,- ՀՖՖ պաշտոնական կայքին հատնել է Մինասյանը:

Կարեն Մուրադյանի մասին, որը նույնպես Լյուքսեմբուրգի հետ խաղում նշեց իր նորամուտը, գլխավոր մարզիչն ասել է. «Առաջին 20 րոպեներին մի փոքր հուզմունք կար նրա գործողություններում, բայց դա բնական է, քանի որ նրա առաջին խաղն էր: Երկրորդ խաղակեսում նրա խաղն ավելի հուսադրող էր»:

Ըստ Մինասյանի, այս պահի դրությամբ Չեխիայի հետ խաղում կենտրոնական կիսապաշտպանի դիրքում ամենահարմարը Մուրադյան- Հենրիխ Մխիթարյան զույգն է:

Իսկ ահա Նորայր Ասլանյանի մասին Մինասյանն ասել է, որ շատ կարևոր է, որ Ասլանյանը հավաքական եկավ մեծ ցանկությամբ և հեշտությամբ մերվեց թիմի խաղացողների հետ:

«Կարծում եմ, որ Նորայրին դեռ ժամանակ է պետք հավաքականի խաղաոճին հարմարվելու համար, և մենք նրան կտանք այդ ժամանակը»,- հավելել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---