Ր.Հովհաննիսյանը կարևորել է Հրազդանի արդյունաբերական ներուժի վերականգնումը 8 փետրվարի 2013 - 21:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել ընտրողների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են թեկնածուի նախընտրական շտաբից: Կարճ ելույթի ավարտին Հովհաննիսյանը, հանձին պռոշյանցի փառապանծ ազատամարտիկ և հրամանատար Կարոտի, հարգանքի տուրք է մատուցել բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշարձանին: Հաջորդ հանդիպումը Եղվարդում էր: Թեկնածուն քայլել է քաղաքի փողոցներով, շփվել ընտրողների հետ, ընդունել մարդկանց զորակցությունը և լսել հորդորներն ու առաջարկները: Այնուհետև նա մեկնել է Հրազդան, որտեղ դահլիճային հանդիպումը փոխարինվել է բացօթյա հավաքով, քանի որ սկսվել է նախատեսվածից ուշ և մասնակիցների թիվը ավելին էր, քան դահլիճի տարողունակությունը: Խոսելով երկրում բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծման մասին, Հովհաննիսյանը հատկապես կարևորել է Հրազդանի երբեմնի արդյունաբերական հզոր ներուժի վերականգնումը, ինչը պետական հոգածություն է պահանջում: «Ահագնացող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը հենց բարձիթողի այս վիճակից ածանցվող գործազրկությունն է»,- համոզմունք հայտնեց նախագահի թեկնածուն: Իր քարոզչությունը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտել է Աբովյանում: Հանդիպումը կայացել է քաղաքի գլխավոր դալիճներից մեկում: Լեփ-լեցուն դահլիճը բազմիցս ընդհատել է Հովհաննիսյանի խոսքը ծափահարություններով: Հանդիպումն ավարտվել է Հովհաննիսյանի կոչով` «Մեկ անգամ մեզ պահենք սեփական հայրենիքի իսկական տիրոջ պես», և «Հայաստան» բացականչություններով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |