9 փետրվարի 2013 - 12:03 AMT
Բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Փետրվարի 9-ին` ժամը 11.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանի, Կոտայքի, Արթիկի, Մարալիկի, Արարատի ավտոճանապարհներին նկատվում է մառախուղ և ամպամածություն:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: