
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը երեկ դուրս եկավ նախագահական ընտրապայքարից, կարծում է, որ Պարույր Հայրկյանը դեգերումների մեջ է ու անում է ամեն ինչ, որպեսզի ընտրությունից հետո շնորհավորի Սերժ Սարգսյանին:
«Հայրիկյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է անում: Առաջին անգամ եմ լսում, որ պատրոնը հանելուց մի շաբաթ հետո մարդ սկսում է վատանալ: Անտրամաբանական է Հայրիկյանի պահվածքը»,- նշեց Հարությունյանը:
Հունվարի 31-ի գիշերը Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել, ինչի հետևանքով Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: