Կիպրոսը խստորեն քննադատել է թուրք վարչապետին

Կիպրոսը խստորեն քննադատել է թուրք վարչապետին

PanARMENIAN.Net - Կիպրոսի Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե «Կիպրոս երկիր գոյություն չունի»:

«Էրդողանի քարոզչական հայտարարությունները չեն կարող սասանել մեր վճռականությունը Կիպրոսի միավորման հարցում: Հանրապետությունը ԵՄ և ՄԱԿ անդամ է, վերջին կես տարին եղել է ԵՄ գործող նախագահը: Կիպրոսի Հանրապետությունն ինքն է որոշում ինչպես դասավորել իր կյանքն ու տնօրինել իր բնական ռեսուրսները»,-հայտարարել է Կիպրոսի կառավարության մամլո քարտուղար Խրիստոս Քրիստոֆիդեսը, հայտնում է Doğan News Agency-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---