9 փետրվարի 2013 - 15:01 AMT
ԱՄՆ-ի հայկական միակ 24 ժամյա հեռուստակայանը փակվում է

Los Angeles Daily News –ը տեղեկացնում է, որ Գլենդելի հայերն այսօր դուրս են եկել բողոքի ցույցի` հայկական միակ 24 ժամյա հեռուստակայանի հեռարձակումը դադարեցնելու դեմ: Ամերիկյան կաբելային հեռարձակող Charter Communications-ը նախատեսում է փետրվարի 19-ին դադարեցնել «Հորիզոնի» հեռարձակումը: «Հորիզոնը» եթերում էր 1999թվականի դեկտեմբերի 30-ից:

«Մի քանի պատճառներով նոր պայմանագիր չի կնքվել Charter-ի և «Հորիզոնի» միջև», - հայտարարել է Charter-ի տարածաշրջանային հեռարձակումների բաժնի տնօրեն Բրայն Անդերսոնը:

Արա Խաչատրյանը` ամերիկահայ «Ասպարեզ» պարբերականի խմբագիրը, նաև «Հորիզոնի» նախկին գլխավոր մենեջերն է ու «Փրկենք «Հորիզոն» հեռուսատակայանը» շարժան առաջնորդը: Նա վիճարկում է Բրայն Անդերսոնի հայտարարությունը. «Նոր պայմանագրի ամենամյա թարմացման բանակցություններ են եղել նոյեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի սկիզբ: Դեկտեմբերի կեսերին նրանց ենք հանձնել ստորագրված պայմանագիրը՝ 2013-ին հեռարձակման ալիքը վարձելու մասին, որում իրենց առաջարկած վճարումների պայմաններին համաձայնել ենք»:

Արա Խաչատրյանը նաև նշել է, որ «Հորիզոնը» կարծես ամերիկյան PBS-ի համարժեքն է: «Հորիզոնի» մշտական հեռուստադիտողներն են Գլենդելի և հարակից շրջանների 10.000 ընտանիք և մոտ 8000 մարդ արդեն միացել է օնլայն ստորագրահավաքին:

Charter-ին բաժանորդագրված Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադի տնօերն Վիլիամ Բայրամյանը հայտարարել է «Հորիզոնի» փակվելու դեպքում իր բաժանորդագրությունից հրաժարվելու մտադրության մասին:

«Charter-ի որոշումը հեռատես չի կարելի համարել: Այն չի հարգում հարաբերությունները, որ «Հորիզոնն» ունեցել է համայնքի հետ ավելի քան երկու տասնամյակ: Մենք չենք կարող կորցնել «Հորիզոնը»», - ասել է Վիլիամ Բայրամյանը: