ԱԱԾ-ն չի մեկնաբանում Հայրիկյանի գործով կասկածյալների Մոլդովայի քաղաքացի լիենլու մասին լուրերը

ԱԱԾ-ն չի մեկնաբանում Հայրիկյանի գործով կասկածյալների Մոլդովայի քաղաքացի լիենլու մասին լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը չի մեկնաբանում Հայրիկյանի գործով կասկածյալների Մոլդովայի քաղաքացի լինելու մասին լուրերը: Ինչպես նա ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, երեկ տարածած իրենց հաղորդագրությունից բացի ոչ մի մեկնաբանություն չեն տալիս՝ հետաքննությանը չխանգարելու նպատակով:

Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, թե մահափորձ իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի մորաքրոջ որդին է: Այսօրվա իր համարում«Հայկական ժամանակ» օրաթերը գրել էր, որ կապնվել են Կարեն Բաբայանի հետ, ով նշել է, որ «տվյալ անձն իր հորաքրոջ կողմից ինչ-որ հեռավոր ազգական է գալիս և նրան վերջին անգամ երևի մի 15-20 տարի առաջ է տեսել:

«Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու»: Իսկ հարցին , թե` «տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին», նա պատասխանել է. «Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում», - գրել էր թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---