Ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնում նշանակվել է Կոտայքի թեմի առաջնորդը

Ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնում նշանակվել է Կոտայքի թեմի առաջնորդը

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հղած գրության մեջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ոստիկանության պետի մնայուն աջակցությամբ Առաքել եպիսկոպոսը հաջողությամբ կիրականացնի հոգևոր իր առաքելությունը՝ ի նպաստ մեր եկեղեցու զորացման և մեր երկրի շենացման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---