Բագրատյան՝ Հայրիկյանին. Մեկ թեկնածուի հարցը պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու հետ

Բագրատյան՝ Հայրիկյանին. Մեկ թեկնածուի հարցը պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պատասխանել է մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանի բաց նամակին, որտեղ նա առաջարկում էր իրեն ու Րաֆֆի Հովհաննիսյանին միանալ ու հանդես գալ նախագահական ընտրոևթյուններին միասնական թեկնածուով: Բագրատյանի պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի Պարույր,

Այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը՝ ուղղված ինձ: Այն ինձ զարմացրեց: Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում և կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու: Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են և չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո` ՍԴ դիմելը ուշ է:

Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղից գիտես, որ ես նման բան եմ ասել: Հիմա` ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել և դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է և խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես: Երկրորդ. ընտրությունները հետաձգելը ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ:

Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի և ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք և պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու խնդրի հետ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---