10 փետրվարի 2013 - 15:40 AMT
Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են,տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Սելիմի լեռնանցքը բաց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: