11 փետրվարի 2013 - 12:40 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 85 տեղը

Փետրվարի 11-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարձրացել է մեկ հորիզոնականով և 590 միավորով զբաղեցրել է 85 տեղը:

Համաշխարհային աղյուսակը գլխավորում է Նովակ Ջոկովիչը Սերբիայից 12 960 միավորով, երկրորդ տեղում է Ռոջեր Ֆեդերեը Շվեյցարիայից 10 265 միավորով, իսկ եռյակը եզրափակում է Էնդի Մարեյը Անգլիայից 8 480 միավորով:

Փետրվարի 11-17 Բրազիլիայի բաց առաջնությունում Դավիթ Նալբանդյանն ու Ռաֆայել Նադալը կխաղան Գիլյերմո Գարսիա Լոպեսի ու Պաբլո Անդուհարի դեմ: Մենախաղում նրա մրցակիցը պարզ կդառնա ավելի ուշ: