11 փետրվարի 2013 - 14:16 AMT
Հայկական ֆիլմը Սոչիի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում արժանացել է երրորդ մրցանակի

Հայկական «Լուռ երկխոսություն» կինոնկարը երեկ Սոչիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է երրորդ տեղին:

Նշենք, որ հայազգի կինոռեժիսոր Էմար Տոուշի Ֆիլմը ռեստորանում ճաշող երկու զույգերի վերաբերյալ հետաքրքիր նովել է: Չսիրելով զուգընկերոջը՝ հերոսներից յուրաքանչյուրը երջանկանալու իր հույսը կապում է դիմացի սեղանի շուրջ նստածի հետ: Ըստ էության, ֆիլմը կեղծված սիրո և դրանից բխող դավաճանության պահանջի մասին է, ասվում է «Հայկական կինոյի զարթոնք» ՀԿ նախագահ Արմեն Ահարոնյանի հաղորդագրության մեջ: