Ամերիկյան համալսարանը կարող է մասնակցել զորամասերում զինծառայողների նախապատրաստական կրթական ծրագրերին

Ամերիկյան համալսարանը կարող է մասնակցել զորամասերում զինծառայողների նախապատրաստական կրթական ծրագրերին

PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՀ-ի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը և Ա.Միրզախանյանը մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության՝ ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքների վերաբերյալ, նշել, որ այն գնահատվել է արդյունավետ և կունենա շարունակություն: Քննարկումների արդյունքում մատնանշվել են հիշյալ ծրագրում ներգրավվելու դեպքում Հայաստանի ամերիկյան համալսարանի հնարավոր մասնակցության ձևերը:

Մինչ զորացրվելը բուհեր ընդունվելու նպատակով հենց զորամասերում զինծառայողներին նախապատրաստական կրթական ծրագրերում ներառելու ՀՀ կառավարության նախաձեռնության հանդեպ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրություն էր հայտնել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի՝ բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ վերջերս կայացած հանդիպմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---