ԿՈ Մուայ Թայ ֆեդերացիայի հայ մարզիկները ՌԴ-ից վերադարձել են 4 մեդալով

ԿՈ Մուայ Թայ ֆեդերացիայի  հայ մարզիկները ՌԴ-ից վերադարձել են 4 մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿՈ Մուայ Թայ ֆեդերացիայի մարզիկները մասնակցել են Ռուաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում տեղի ունեցած համառուսաստանյան մրցաշարին: Մեր մարզիկները վերադարձել են 2 արծաթե և 2 ոսկե մեդալով: Ոսկե մեդալները նվաճել են Նարեկ Գրիգորյանը և Արման Նավասարդյանը, իսկ արծաթե մեդալները նվաճել են Խաչիկ Ղազանչյանը և Հակոբ Պետոյանը:

Բացի այդ՝ ԿՈ Մուայ Թայ ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը աշխարհի պրոֆեսիոնալ մուայ Թայ ֆեդերացիայի և Թաիլանդի պրոֆեսիոնալ մուայ Թայ բոքսինգ ասոցացիայի կողմից ստացել է հնարավորություն մասնակցելու 2013-2015 թվականներին իրենց կողմից կազմակերպվելիք բոլոր միջազգային մրցաշարերին և այնտեղ ներկայացնելու Հայաստանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---