Հայաստանում նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում

Հայաստանում նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված մոր և մանկան առողջապահական ոլորտի նորածնային սկրինինգ ծրագրերին:Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները վերջին տարիներին ՀՀ կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակայությունների շարքում են:

Երեխաների բուժօգնության կազմակերպումն առողջապահության համակարգի առանցքային ոլորտներից մեկն է և կարևոր դերակատարում ունի նրանց առողջության պահպանման ու հիվանդների բուժօգնության արդյունավետ ելքերի, մասնավորապես մահացության նվազեցման գործընթացում, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ասվածի համատեքստում հատկապես կարևորվում են հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը: Վերջիններս հաճախ հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց զարգացումը մեծամասամբ բերում է հաշմանդամության, երբեն էլ` մահվան: Այս ծրագրերը կոչվում են սկրինինգային, թիրախային որոշակի խմբերում կիրառվում են մասսայական, դրանքմիտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմաննու վաղ միջամտության շնորհիվ կարող են կանխվել դրանց ծանր ընթացքով զարգացումը:

Աշխարհում տարածում ունեն հատկապես նորածնային սկրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդության բուժումը կամ ախտաբանական վիճակի շտկումը։ Դրա արդյունքում ծանր հետևանքներ կարող են չզարգանալ և երեխան կարող է մեծանալ գործնականում առողջ:

Հայաստանում նորածնային սկրինինգ ծրագրերը սկսել են ներդրվել 2005 թվականից, որոնք հետագա տարիներին ընդլայնվել են ինչպես առանձին ծրագրերի, այնպես էլ աշխարհագրական ընդգրկվածության առումով:

Ներկայումս բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում` բյուջետային միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Այս ծրագրերի իրականացման արդյունքներն են.

1) Բնածին հիպոթիրեոզ`2005-ից կատարվել է 199 764 հետազոտություն, հայտնաբերվել է 60 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնության

2) Ֆենիլկետոնուրիա` 2008-ից 90 931 հետազոտություն է իրականացվել, հայտնաբերվել է 17հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնություն և հատուկ սնունդ

3) Լսողության սկրինինգ`2008-ից կատարվել է42 597 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 39 երեխա, որոնց կիրականացվի լսողության պրոթեզավորում կամ ականջի խխունջի պատվաստում

4) Անհասության ռետինոպաթիայի սկրինինգ`2010-ից կատարվել է 1370 հետազոտություն, կուրության կանխարգելման նպատակով անցկացվել է 53 լազերային վիրահատություն

5) Նորածինների կոնք-ազդրային հոդի սկրինինգ`2010-ից կատարվել է 8408 նորածինների ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է 560դեպք, որից`32 վիրահատություն:

Սկրինինգային ծրագրերի ծախսարդյունավետության հաշվարկները փաստում են, որ սկրինինգներին և վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ-հարյուրավոր անգամ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման և խնամքի համար կատարվող բժշկական և սոցիալական ծախսերին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---