12 փետրվարի 2013 - 16:27 AMT
Լևոն Ջուլֆալակյան. Օլիմպիական խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելը աբսուրդ կլինի

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ՄՕԿ որոշումը, որի համաձայն ըմբշամարտը չի ընդգրկվելու 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում:

«Շուրջ 20 տարի է խոսում են, որ ըմբշամարտը կհանվի Օլիմպիական խաղերի ծրագրից, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են: Ըմբշամարտն ընդգրկվել է հենց առաջին Օլիմպիադայի ծրագրում , և այն հանելը աբսուրդ կլինի»,-գտնում է Ջուլֆալակյանը:

Վերջնական որոշումն այս հարցով կկայացվի ՄՕԿ 125-րդ նստաշրջանում Բուենոս Այրեսում, սեպտեմբերն: