12 փետրվարի 2013 - 19:30 AMT
Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններով 22 դեպք է քննարկվում ոստիկանությունում

ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` 12.02.2013 թ. դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 22 դեպք: Դրանցից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 15 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, 4 դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են տարածքային դատախազություններ քննարկման: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ոստիկանությունից: