Ս. Սարգսյան. Ադրբեջանի իշխանությունները մեզ չէին լսում 25 տարի առաջ, չեն լսում նաև հիմա

Ս. Սարգսյան. Ադրբեջանի իշխանությունները մեզ չէին լսում 25 տարի առաջ, չեն լսում նաև հիմա

PanARMENIAN.Net - Ապահով Հայաստան նշանակում է նաև ապահով Արցախ: Այսօր Նորք Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նկատեց, որ այս օրերին նշում ենք արցախյան շարժման 25-ամյակը և վստահություն հայտնեց, որ «եթե 25 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները իմանային, թե ինչ է լինելու այսօր, ապա չէին սանձազերծի հայության այն ջարդերը, որոնք տեղի ունեցան Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում»:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ 88 թվականին արցախահայությունը ձեռնամուխ եղավ իր օրինական ինքնորոշման իրավունքի իրացմանը, ինչը հանդիպեց Ադրբեջանի իշխանությունների «սադիստական հակազդեցությանը»:

«Արցախը և Հայաստանի սահանամերձ տարածքները հայտնվեցին բոլորովին այլ պատերազմական իրավիճակում: Դրված էր Արցախի լինել-չլինելու հարցը: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները կասկածի տակ էին առնում նաև Հայաստանի ամբողջականության հարցը` Սևանից մինչև Էջմիածին»,- ասաց թեկնածուն և ավելացրեց, որ արցախահայությունը, իր թիկունքում ունենալով համայն հայության և Հայաստանի Հանրապետության աջակցությունը, պատվով դուրս եկավ ստեղծված իրավիճակից:

«Արցախը պատվով բռնեց պատերազմի քննությունը և պատվով է բռնել նաև խաղաղության քննությունը: Արցախցու ամենամեծ հարստությունը ազատությունն է և ժողովրդավարությունը»,- նկատեց նա՞

Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ Արցախը, որպես չճանաչված պետություն որևէ մեկի առջև պարտավորություն չի ստանձնել դավանել եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական արժեքների, սակայն արցախցին դա անում է իր համար:

«Եթե Ադրբեջանի իշխանությունները իմանային ինչ կլինի 25 տարի հետո, ապա հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում կցուցաբերեին ավելի հանդուրժողական դիրքորոշում: Սակայն նրանք մեզ չէին լսում 25 տարի առաջ, չեն լսում նաև հիմա: Մենք շարունակելու ենք աշխատանքը, ինչպես արել ենք մինչ օրս` հակազդելով ոչ թե կոնկրետ հայտարարություններին կամ արկածախնդիր քայլերին, այլ հետևողականորեն աշխարհով մեկ տարածել ճշմարտությունը: Անցած տարիներին մեզ էապես հաջողվեց անել դա, և եթե Ադրբեջանը 25 տարի առաջ իմանար, թե ինչպիսին կլինի իրավիճակը քառորդ դար անց, պատերազմ չէր սկսի»»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---