Դեսպանն ու նախարարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հարցեր

Դեսպանն ու նախարարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հարցեր

PanARMENIAN.Net - Այսօր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի նախագահների վերջին երկու տարիների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում խրախուսելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորության հարցը: Ուրվագծվել է կողմերի անմիջական մասնակցության և աշխատանքների համակարգման մեխանիզմը:

Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացման հետ առնչվող հարցերում: Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական և մշակութային հարաբերությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրպանդմանն ու խորացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---