9 սեպտեմբերի 2005 - 08:12 AMT
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ Լ.ԳՈՒՏԻԵՐԵՍԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՄԲԻՆ
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբին է միացել Իլինոյս նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Լուիս Գուտիերեսը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել Ամերիկայի հայկական համագումարում: Այդպիսով, խմբի անդամների ընդհանուր թիվը հասավ 147-ի: Կոնգրեսականը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության շուրջ հայտարարության վերահաստատման օգտին եւ նաեւ հորդորել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ապրիլի 24-ի ամենամյա հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լուիս Գուտիերեսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների, լատինաամերիկյան երկրների եւ վետերանների հարցերով զբաղվող կոմիտեների անդամ է: