Ա. Սորոկին. Նաև ոստիկանի աշխատանքով է պայմանավորված ընտրությունների կազմակերպչական մակարդակի բարձրացումը

Ա. Սորոկին. Նաև ոստիկանի աշխատանքով է պայմանավորված ընտրությունների կազմակերպչական մակարդակի բարձրացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին

Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ոստիկանությունից, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին և նշել, որ կառույցի աշխատանքն ավելի թափանցիկ ու հրապարակային է դարձել, ինչն արժանանում է հանրության համապատասխան արձագանքին։

Ոստիկանության պետը նկատել է, որ տեսանելի է առաջընթացը անձնակազմին ժամանակակից աշխատանքային պայմաններով ու տեխնիկայով ապահովելու գործում, ընթացքի մեջ են նոր համազգեստով հանդերձավորելու աշխատանքները, սակայն ոստիկանության ղեկավարությունը հետևողական է առաջին հերթին բովանդակային փոփոխություններն ավարտին հասցնելու, նոր ոստիկանի ձևավորման գործում, և այդ առումով անելիքներր շատ են։

Անդրեյ Սորոկինն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ոստիկանության գործառույթներին նշել է, որ նաև ոստիկանների հետևողական աշխատանքով է պայմանավորված ընտրությունից ընտրություն կազմակերպչական մակարդակի բարձրացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես։ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի սերտ գործընկերության ու բարեկամության կարևորությունը և շնորհակալություն հայտնել բարեփոխումներին ցուցաբերվող իրական աջակցության և օժանդակության համար։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---