Ոստիկանապետ. Պետք է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում օրինախախտումները բացառելու համար

Ոստիկանապետ. Պետք է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում օրինախախտումները բացառելու համար

PanARMENIAN.Net - Այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ Վեհափառ Հայրապետի այդ ձեռնարկը ամենայն աջակցություն և օժանդակություն կստանա ոստիկանական ողջ համակարգի կողմից:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները: Ոստիկանապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն պահպանելու, օրինախախտումները և հակահասարակական այլևայլ դրսևորումները բացառելու համար:

Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներին հրահանգել է շարունակել անձնակազմերի հետ տարվող աշխատանքը, շտկել ի հայտ բերված թերացումները, հասնել պատրաստականության այնպիսի աստիճանի, երբ յուրաքանչյուր ոստիկան անձնական պատասխանատվություն կդրսևորի գործառույթների իրականացման համար:

Քննարկվել են ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները ընտրությունների նախապատրաստման փուլում, արվել՝ դիտողություններ և առաջարկություններ: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---