Սերժ Սարգսյան. Եթե տեսնեմ վտանգ կա, Ստեփանակերտի օդանավակայանի առաջին ուղևորը հենց ես եմ լինելու

Սերժ Սարգսյան. Եթե տեսնեմ վտանգ կա, Ստեփանակերտի օդանավակայանի առաջին ուղևորը հենց ես եմ լինելու

PanARMENIAN.Net - Բոլոր այն հայտարարությունները, թե Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործվելու է բացառապես ռազմական նպատակներով հեքիաթներ են: Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Պարզ է, որ ադրբեջանցիները այս խոսակցություններով փորձում են ցույց տալ, թե իրենք են Արցախի տերը: Խնդիրը տեխնիկական է, ինքնաթիռը շուտով կլինի և մենք մեր գործը կանենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է լինելու այդ օդանավի առաջին ուղևորը, ապա Սերժ Սարգսյանի խոսքով, եթե տեսնի, որ վտանգ կա, առաջին ուղևորն, անկասկած, հենց ինքն է լինելու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---