9 սեպտեմբերի 2005 - 08:52 AMT
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Դենիս Հաստերտի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Լիակատար փոխըմբռնման պայմաններում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր: Կողմերը որոշեցին զարգացնել հարաբերությունները ԱՄՆ Կոնգրեսի եւ Ազգային Ժողովի միջեւ, մատնանաշելով, որ դրանց փաստացի բացակայությունը չի նպաստում երկկողմ համագործակցությանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մի քանի կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցության մասին: Հայաստանի ԱԺ նախագահը հանդիպեց նաեւ կոնգրեսականների հետ, քննարկելով Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ, Թուրքիայի կողմից հայկական սահմանի ապաշրջափակման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը: Կոնգրեսի օրակարգում է գտնվում երկու նախագիծ` Հայոց ցեղասպանության ճանաչման, եւ Թուրքիայի կողմից Հայաստանը շրջափակելու միջոցով նոր երկաթգիծ կառուցելու նախաձեռնության դեմ: Արթուր Բաղդասարյանը խնդրեց աջակցել նշված հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելուն` միաժամանակ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին` իրենց հայանպաստ գործունեության համար եւ հրավիրելով նրանց Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է: Հանդիպման ընթացքում կոնգրեսականների խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները: ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դան Ֆրիդի, Կովկասի ու Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Ֆոքսի հետ քննարկվեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գծով ԱՄՆ Պետքարտուղարի գործող տեղակալ Գլին Դեվիսի հետ քննարկվեցին ՀՀ ներքաղաքական իրավիճակին, սահմանադրական, ընտրական եւ դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր: Այնուհետեւ Ա.Բաղդասարյանը մեկնեց Նյու-Յորք, որտեղ կմասնակցի խոհրդարանների նախագահների 2-րդ համաշխարհային կոնֆերանսի աշխատանքներին, ուր նախատեսված է նրա ելույթը: Բացի այդ կոնֆերանսի շրջանակներում նախատեսվում են մի շարք երկկողմանի պաշտոնական հանդիպումն