Տեղի ունեցավ Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ մրցանակաբաշխությունը

Տեղի ունեցավ Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն արդեն 5-րդ անգամ անցկացրեցին Նա/Նե լրագրողական աշխատանքների մրցույթը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյանկի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարևոր համարեց հատկապես անպտղության թեմայի լուսաբանումը.

«Պետք է ավելի լուրջ մոտենալ և ավելի շատ ուշադրություն դարձնել այս խնդրին», - ասաց Գարիկ Հայրապետյանը:

143 լրագրողների ավելի քան 250 աշխատանք այս տարի մրցել են 7 անվանակարգում՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/ բլոգ, ֆոտոռեպորտաժ, առևտրային գովազդ: Մրցույթի գործընկերները ավանդական անվանակարգերին զուգահեռ սահմանել են ևս 11 հատուկ մրցանակ:Նա/Նե մրցանակաբաշխությանը մրցանակներ ստացան հեռուստատեսային նյութ անվանակարգում 1-ին տեղ՝ Նաիրա Մարտիկյան («Ինտերնյուս»ՀԿ), 2 տեղ ՝ Ժաննա Ուլիխանյան («Սիվիլինեթ»), 3-րդ տեղ՝ Արման Սուլեյմանյան («Սիվիլինեթ»): Ռադիոհաղորդում անվանակարգում․ 1-ին տեղ՝ Անուշ Մկրտչյան («Ազատություն» ռադիոկայան), 2-րդ տեղ՝ Արմինե Գևորգյան («Ռադիո Հայ»), 3-րդ տեղ՝ Նարինե Ղալեչյան («Ազատություն» ռադիոկայան):

Տպագիր հոդված անվանակարգում՝․ 3-րդ տեղ` Խոսրով Խլղաթյան («Գեղամա աշխարհ» թերթ) և Նելլի Բաբայան («Առավոտ» օրաթերթ), 2-րդ տեղ՝ Մարիամ Մուղդուսյան («Անկախ» թերթ) և Իրինա Աբրոյան («Ռեսպուբլիկա Արմենիա»): Հանրային թղթակցություն․ 1-ին տեղ՝ Անուշ Ավետյան («Դիտակետ» հարթակ), 2-րդ տեղ՝ Նոնա Մուրադյան («MyNews.am»), 3-րդ տեղ՝ Դիանա Բախշյան («MyNews.am»):

Առցանց հոդված․ 1-ին տեղ՝ Աստղիկ Սարգսյան («Հրապարակ» օրաթերթ), 2-րդ տեղ՝ Ինգա Մարտինյան (News.am), 3-րդ տեղ՝ Գայանե Մկրտչյան (Armenianow). Ֆոտոռեպորտաժ անվանակարգում 1-ին տեղ՝ Նելլի Շիշմոյան («MyNews.am»), 2-րդ տեղ՝ Իննա Մխիթարյան՝ («Հետք»), 3-րդ տեղ Նազիկ Արմենակյան:

Հատուկ մրցանակներ ստացան Սառա Խոջոյանը էսսեյի համար,«Մոր և մանկան առողջության» թեմայով լավագույն լուսաբանման համար մրցանակ ստացավ Տաթևիկ Աբրահամյանը (ArmNews.am), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում» թեմայի լուսաբանման համար՝ Լիլիթ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հատուկ մրցանակ շնորհեց Նելլի Բաբայանին («Առավոտ» օրաթերթ), ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում մրցանակ շնորհվեց Կարինե Հունանյանին («Հ1»), Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը` Փառանձեմ Հովհաննիսյանին:

Ուսանողական լավագուն աշխատանքի համար մրցանակ ստացավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Կարապետյանը: Ֆեյսբուքցիների համակրանք մրցանակը ստացավ Լիանա Փոստոյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---