Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կմիանա ՄՕԿ որոշման դեմ մյուս ֆեդերացիաների պայքարին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կմիանա ՄՕԿ որոշման դեմ մյուս ֆեդերացիաների պայքարին

PanARMENIAN.Net - FILA բյուրոյի արտահերթ նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին Փհուկետում (Թաիլանդ): Նիստը կայանալու էր փետրվարի 16-17-ը, սակայն ՄՕԿ որոշման պատճառով տեղի կունենա ավելի շուտ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ասել է, որ մեր ֆեդերացիան բյուրոյի անդամ չէ և Փհուկետում ելույթ չի ունենալու:

«Սակայն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կմիանա ՄՕԿ որոշման դեմ մյուս ֆեդերացիաների պայքարին: Բացի այդ, փետրվարի 19-ին Իրանում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթը, որին ներկա կգտնվի նաև FILA նախագահ Ռաֆայել Մարտինետտին: Այն ժամանակ արդեն կոնկրետ ծրագրերի մասին կիմանանք»,-ասել է Ենոքյանը:

Փետրվարի 12-ին ՄՕԿ նիստում հայտարարվեց, որ ըմբշամարտը հանվելու է 2020թ. ՕԽ ծրագրից: Վերջնական որոշումն այդ հարցի շուրջ կկայացվի Բուենոս Այրեսում սեպտեմբերին կայանալիք ՄՕԿ 125-րդ նստաշրջանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---