13 փետրվարի 2013 - 13:53 AMT
Սենատի կոմիտեն հաստատել է Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

Սենատի Զինված ուժերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ հաստատել է Չակ Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում, շաբաթվա ավարտին ակնկալվում է քվեարկությունը Սենատի ընդլայնված կազմով:

Նեբրասկա նահանգից նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածության քննարկումը ամենաթեժ բանավեճի առարկա դարձավ: Դեմոկրատները գովաբանում էին Հեյգելի ծառայողական վաստակը, իսկ հանրապետականները նշում, որ նա բավարար կոշտ դիրքորոշում չունի Իրանի հարցում և շատ է քննադատում Իսրայելին:

Կոմիտեի նախագահը չհետաձգեց քվեարկությունը, ասելով, թե այս բարդ շրջանում «չի կարելի Պենտագոնը թողնել առանց առաջնորդի», հայտնում է VOA News-ը: