12 փետրվարի 2003 - 21:47 AMT
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի վերջին Հայաստանի կառավարությունը կքննարկի հակակոռուպցիոն ռազմավարական նախագծի վերջնական տարբերակը, որն այնուհետեւ կներկայացվի լայն հասարակությանը: Տվյալ ծրագրի նախագծի քննարկումը կայացել է այսօր համապատասխան հանձնաժողովի նիստում: