13 փետրվարի 2013 - 13:52 AMT
Շահան Քանդահարյանը Այլիսլիի վեպի մասին. Ադրբեջանական «ներողությունը» Սումգայիթի տարելիցի նշման նախօրեին

Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբր և սոսկ լրատվություն է շրջագայում հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է: Այս մասին իր հոդվածում գրում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Հոդվածում մասնավորապես ասվում է.

Այլախոհ և հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության և նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: Թուրքական «ներողություններից» հետո այժմ ադրբեջանական «ներողության» այս հազվագյուտ նմուշը ընդհանրանալու շատ տեղ և ենթահող չունի անշուշտ:

Բնական է, որ հայկական կողմը պիտի վերապահություն ցույց տար, ավելի ճիշտ` լուրը առանց խանդավառ մեկնաբանության պիտի հրապարակեր: Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման երկկողմ ձայները մերթ ընդ մերթ լսվում էին (ու կլսվեն): Այս մեկը թուրքական այլախոհության հետ ևողությամբ մեկ քայլ այն կողմ է:

Դեռ վաղ է անշուշտ այս հարցի մեջ ներադրբեջանական ճեղքեր, հակասություններ նկատելը: Այսուհանդերձ պետք չէ անտեսել ամենայն հավանականությամբ եզակի այս եր ևույթը, որի բուն շարժառիթները պարզաբանելու համար մինչև այժմ պակասում էին փաստերն ու տվյալները:

Ենթակային վիպագիր լինելը, առաջացած տարիքը և արտահայտած տեսակետները նկատի ունենալով` ինքնուրույն եր ևալու, առանձնանալու և ուշադրություն գրավելու փորձերը կարելի է տեսնել ընդհանուր տրամաբանության մեջ: Պետք է արձանագրել միաժամանակ, որ Այլիսլին սուր կերպով քննադատել է Բաքվի իշխանություններին հայատյացության սերմանման և կացնահարման քաղաքականության համար` մերժելով հայերը պատմական թշնամի դավանելու Ադրբեջանի պաշտոնական կեցվածքը:

Հետաքրքրական երևույթ է այն, որ «հաշտարար» վեպը գրված է 2006-2007-ին, հրապարակված «Սաֆարով» գործողության առաջացրած աղմուկից հետո: Դրա հրապարակումից ամիսներ հետո է միայն, որ աղմուկ կբարձրանա, պարզ այն պատճառով, որ վիպագիրը ադրբեջանցիներից պահանջում է ներողություն խնդրել արցախահայությունից:

Վեպի, հաշտարարության և ժողովուրդների միջ և հարաբերությունների բնականոնացման շուրջ ստեղծված աղմուկին հետևեց «ներողությունը», որն ընդվզման մեծ ալիք առաջացրեց:

Վերապահությունը հայկական կողմից օրինաչափ է: Պետք չէ անտեսել սակայն, որ ադրբեջանական «ներողությունը» Սումգայիթի ջարդի տարելիցի նշման օրերի նախօրյակին կարող է հաղթաթուղթի դեր ծառայել` միջազգային հանրության ուշադրությունը եղեռնագործության վրա հրավիրելու մեր աշխատանքների ընթացքում: Ավելին ակնկալելը այս հանգրվանին, թվում է, որ իրատեսական չէ: