Բակո Սահակյանը Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաքին

Բակո Սահակյանը Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաքին

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին:

Նախագահ Սահակյանը կարևորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով նշանակալի թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, երկրի բարձրագույն ղեկավարությունը, շարժման վետերաններ, հանրապետության հազարավոր քաղաքացիներ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---