13 փետրվարի 2013 - 15:12 AMT
Քրդական պետության գոյությամբ կավարտվի հայկական պահանջատիրությունը, կարծում է քաղաքագետը

Հայաստանում իրավիճակն օրեցօր բարդանում է: Բոլորը միայն խոսում են նախագահական ընտրությունների մասին, մինչդեռ ներկայացման կարիք ունեն առավել կարևոր իրադարձություններ, որոնք ընթանում են մեր երկրի շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` վերլուծելով Հայաստանի քաղաքական խնդիրները:

Քաղաքագետի ուշադրության կենտրոնում են գտնվում Թուրքիան, Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը: «Ադրբեջանում պատրաստվում են ներքին խմորումներ, եթե ոչ լրիվ իշխանափոխություն: Նրա տարբեր երկրամասեր պառակտվում են: Ադրբեջանն այն փուլում է, երբ նրան սպառնում են շատ խոշոր և անկանխատեսելի հետևանքներով փոփոխություններ: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա բարեփոխումների ձգձգման դեպքում այստեղ կկատարավի իշխանափոխություն: Այս գործելաոճը բնորոշ է Վրաստանին», - նշեց քաղաքագետը և հորդորեց չվստահել Վրաստանի տարածած պաշտոնական հաղորդագրություններին:

Սերգեյ Շաքարյանցը թուրքերին բացահայտ սպառնալիք է համարում Հայաստանի ապագայի համար: «Իրաքի, Սիրայի և Թուրքիայի տարածում ապրող քրդերը համախմբվել են: Ներկայումս քրդերն ունեն մոտ կես միլիոնանոց բանակ, որին զինում և պատրաստում են ԱՄՆ-ն ու Իսրայելը: Թուրքական իշխանությունը թույլ է տալիս քրդերին պետություն ստեղծել, մինչդեռ Մերձավոր Արևելքում քրդական հանրապետություն երբեք չի եղել: Սա մեծ սպառնալիք է հայերի համար: Հայերն այլևս հնարավորություն չեն ունենա խոսելու տարածքային խնդիրների մասին Թուրքիայի հետ, քանի որ դրանք այլևս նրա տարածքներում չեն գտնվի, այլ կպատկանեն քրդերին»,-հավելեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա քաղաքագետի կարծիքով , այն ևս լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. «ԱՄՆ առաջարկում է բանակցություններ, իսկ Իրանը մերժում է, փոխարենը բանակցություններ է առաջարկում Ռուսատանին, ինչից Ռուսատանը չի կարող խուսափել: Համեստ Իրանի փոխարեն մենք այժմ ունենք թելադրող Ւրան» ,- նշեց քաղաքագետը: