ՄԻՊ աշխատակազմը մասնակցել է ընտրական իրավունքի դասընթացին13 փետրվարի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի աշխատակազմը և արագ արձագանքման խմբերի փորձագետները այսօր մասնակցեցին ընտրական իրավունքի վերաբերյալ դասընթացին: Միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ, ներառեց աշխատակազմի մոտ 40 ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավունքների փորձագետներ և իրավաբաններ: Դասընթացի առաջին մասը տեղի ունեցավ փետրվարի 1-ին: ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները և արագ արձագանքման խմբերի փորձագետները ուսումնասիրեցին ընտրական իրավունքը և ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին ընթացք տալու եղանակները: Արագ արձագանքման խմբերը կազմավորվել են ենթադրյալ ընտրախախտումների գրանցումն ու հղումը տեղում ապահովելու նպատակով: «Հասարակության համար անհրաժեշտ է տեղեկանալ ընտրական իրավունքի և այլ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների, այդ թվում՝ խաղաղ հավաքների, խոսքի ազատության, արդար դատավարության իրավունքների փոխկապակցվածության մասին: Հուսով եմ, որ այս դասընթացը կնպաստի ՄԻՊ աշխատակազմի` ընտրախախտումների հիմնական տեսակների գնահատման կարողությունների հզորացմանը` ընտրությունների օրն արագ և փորձագիտական արձագանք ապահովելու նպատակով», - նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, փորձագետ Ավետիք Իշխանյանը, ով վարեց դասընթացները: Դասընթացը նաև նպատակ ուներ աջակցելու ՄԻՊ գրասենյակի և արագ արձագանքման խմբերի փորձագետների աշխատանքի առավել արդյունավետ համակարգմանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նաև աջակցել է ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի գործունեության վերաբերյալ սոցիալական հոլովակի պատրաստմանը, որը հեռարձակվում է փետրվարի 1-ից: Դասընթացը և սոցիալական հոլովակը 1.7 միլիոն եվրո բյուջե ունեցող Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացման ծրագրի մաս են կազմում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ֆինանսավորվում ԵՄ կողմից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |