9 սեպտեմբերի 2005 - 13:53 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Հայոց ցեղասպանության հարցը կրկին Բելգիայի Սենատի օրակարգում է: Սենատորներ Ալան Դեսթեքսը, Ֆրանսուա Ռոլան դյու Վիվեն եւ Քրիստին Դեֆրայնը Սենատի ղեկավարությանն են փոխանցել համապատասխան փաստաթուղթը: Օրինագիծը նախատեսում է բոլոր արխիվների բացումը Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրողների առջեւ: Փաստաթուղթը նաեւ պահանջում է Բելգիայից որոշակի քայլեր ձեռնարկել ցեղասպանության մասին հասարակական իրազեկվածության մակարդակն ավելացնելու ուղղությամբ: Օրինագծում նաեւ նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության խնդրի լուծված չլինելը: