13 փետրվարի 2013 - 16:31 AMT
Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր չկան

Նախօրեի երեկոյան Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ Բոգազչի համալսարանի երկրաշարժերի հետազոտության կենտրոնի տվյալների, ստորգետնյա ցնցումների ուժը կազմել է 4,3 բալ Ռիխտերի սանդղակով:

Էպիկենտրոնը գտնվում էր Չիտորեն գյուղում: Բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Ըստ նախնական տվյալների, զոհեր ու ավերածություններ չկան, հայտնում է Haber Turk-ը: