13 փետրվարի 2013 - 16:50 AMT
Փետրվարի 14-ին կդադարեցվի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ փողոցների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 14-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9-18 և Հերացի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի շարքերի ու 2-րդ փողոցի, Որմնադիրների փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար, հայտնում է «Երևան Ջուր» ՓԲԸ մամլո ծառայությունը: