13 փետրվարի 2013 - 17:28 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Սերժ Սարգսյանի` բժշկական կենտրոնի դռներին փակցված պաստառը

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է մեկ այլ թեկնածու Սերժ Սարգսյանի` Ապարանի բժշկական կենտրոնի դռներին փակցված պաստառները: Այս մասին տեղեկանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

Թեկնածուն հայտարարել է, որ հարգում է Սերժ Սարգսյանին, իսկ բուժաշխատողներին խորհուրդ է տալիս հարգել իրենց ու չթողնել, որ բժշկական կենտրոնում լինեն քաղաքականության հետ առնչվող տարրեր:

«Սրա տեղն այստեղ չէ, ուզու՞մ եք իմն էլ փակցնեմ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելել, որ ինքը ոչ թե նկատողություն է անում, այլ բուժաշխատողների իրավունքներն է պաշտպանում: